Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Հռոմի պապն առաջին անգամ ընդունել է Եվրոպայի ռաբիների համաժողովի պատվիրակությանը

Հռոմի պապն առաջին անգամ ընդունել է Եվրոպայի ռաբիների համաժողովի պատվիրակությանը
21.04.2015 | 11:41

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմության մեջ առաջին անգամ Վատիկանում ընդունել է Եվրոպայի ռաբիների համաժողովի պատվիրակությանը՝ հայտարարել կրոնական այդ կազմակերպության նախագահ, Մոսկվայի գլխավոր ռաբի Պինխաս Գոլդշմիդտը: Պապը ասել է, որ երախտապարտ է ռաբիների Հռոմ առաջին այցելության համար և ուշադրություն է հրավիրել Վատիկանի Երկրորդ տաճարի կողմից Nostra aetate պատմական հռչակագրի ընդունման 50-ամյակի վրա: «Կաթոլիկ եկեղեցու և հրեական համայնքների երկխոսությունը պարբերաբար շարունակվում է գրեթե կես դար: Այս տարվա հոկտեմբերի 28-ին մենք կնշենք Nostra aetate հռչակագրի ընդունման 50-ամյակը, որն այսօր այդ ուղղությամբ մեր բոլոր ջանքերի ուղեցույցն է»,- հայտարարել է պապը: Պապն անհանգստություն է արտահայտել Եվրոպայում հակահրեական միտումների վերաբերյալ, նա հիշել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակի տոնակատարությունը: Նա նշել է «վտանգն ապրել այնպես, կարծես Աստված գոյություն չունի» ժամանակակից հանրության մեջ, որ Եվրոպայում տարածում են աթեիզմն ու սպեկուլյարիզմը:

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ